Ծառայության պետ

էԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

20 նոյեմբերի 1984 թ., ք․ Երևան

Կրթություն

1991-1999թթ.   – սովորել է Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցում։

1999-2001թթ. – սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթ․ վարժարանում։

2001 – 2006թթ.– սովորել է Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» ֆակուլտետում, մասնագետ, մենեջեր։

2006 – 2009թթ. – սովորել է Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» ֆակուլտետում, «Կառավարման ամբիոն»՝ ասպիրանտուրա։

2010թ․ –   վերապատրաստվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։

2010թ. – վերապատրաստվել է Պեկինի պետական կառավարման միջազգային ակադեմիայում։

Աշխատանքային գործունեություն

2006-2009թթ․- աշխատել է Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի Կառավարման ամբիոնում՝ որպես դասախոս։

2006- 2010թթ․ – աշխատել է «Եղևնիներ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն։

2009թ. մայիս – դեկտեմբեր – աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում՝ որպես փորձագետ։

2010-2011թթ. – աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։

2010թ. հունվար-հունիս – ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ որպես նախարարի խորհրդական։

2010-2011թթ. – աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ծրագրերի կառավարման վարչությունում՝ որպես պետ։

2011-2014թթ. – աշխատել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ որպես Կառավարման ամբիոնի դասախոս։

2013- 2014թթ․ – աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատում՝ որպես ֆինանսական տնօրեն։

2016թ. հունիս – դեկտեմբեր – աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։

2016թ. հոկտեմբեր-դեկտեմբեր – աշխատել է «Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ։

2016-2017թթ. – աշխատել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր տնօրեն։

2017թ. մարտ – օգոստոս – աշխատել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։

2017 – 2019թթ. – աշխատել է «Ալաին 1» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն։

2021թ. հունվար – օգոստոս – աշխատել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում՝ որպես նախագահի տեղակալ։

2019թ.-ից առ այսօր – դասավանդում է «Մենեջմենթ», «Պետական կառավարում և մունիցիպալ ինքնակառավարում», «Հանրային կառավարում» առարկաները՝ Երևանի «Գլաձոր» համալսարանում։

2009թ.-ից առ այսօր – դասավանդում է «Տնտեսության պետական կարգավորում», «Մարդկային ռեսուրսների կառավարում» առարկաները՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնում։

2021թ․օգոստոսին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։

Գիտական գործունեություն

2009թ. – ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում (թեկնածուական ատենախոսությունը «Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության համակարգի կառավարման հիմնախնդիրները», գիտական հոդվածների հեղինակ)։

Դասային աստիճան՝

2010թ. – ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական:

Կուսակցական պատկանելիություն՝ անկուսակցական: