Ծառայության պետ

ԴԱՎԻԹ ՎԱԶԳԵՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

(կենսագրություն)

  • Ծնվել է 1981 թվականի հուլիսի 4-ին, Երևան քաղաքում,
  • 1997 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը,
  • 2002 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ ստանալով «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ տնտեսագետի որակավորում,
  • 2005 թ. ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ․ Խ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային փորձ

  • 2002 – 2005 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական մասնակցության մոնիտորինգի գլխավոր վարչության առաջին կարգի մասնագետ,
  • 2005 թ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության և մոնիտորինգի վարչության առաջատար մասնագետ,
  • 2005 – 2007 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ,
  • 2006 – 2011 թթ – «Տուրիզմի ռազմավարական կառավարում» առարկայի դասախոս Ռուսաստանի Դաշնության տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ – Տուրիզմի հայկական ինստիտուտում,
  • 2007 – 2010 թթ. – «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ֆինանսական բաժնի պետ,
  • 2010 – 2012 թթ. – «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ծախսերի վերահսկման և ներքին աուդիտի վարչության պետ,
  • 2012 – 2014 թթ. – «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ,
  • 2014 – 2016 թթ. – «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ադմինիստրատիվ և ֆինանսական տնօրենի տեղակալ,
  • 2017 թ․ հունվար – մարտ ամիսներ – «Վեոլիա ջուր» ՓԲԸ ադմինիստրատիվ և ֆինանսական տնօրենի տեղակալ,
  • 2017 թ ապրիլ – հունիս ամիսներ – «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր մասնագետ,
  • 2018 – 2020 թթ – «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական բաժնի ղեկավար և ֆինանսական համակարգող Կրթության գերազանցության ազգային ծրագրում (ԿԳԱԾ),
  • 2020 թ հունվար – հունիս ամիսներ – «Ար-տրանս ավտո» ՍՊԸ վարչական և ֆինանսական տնօրեն,
  • 06.2020 – 02.11.2020 թթ. – ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի խորհրդական,
  • 11.2020 – 31.03.2021 թթ. – ՀՀ պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության իրավախորհրդատու,
  • 04.2021 թ-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։