Ծառայությում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն-01.04.2021

Հայտարարություն՝

Միասնական սոցիալական ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների հետևանքով Ծառայության կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում՝ Ծառայության գործառույթների իրականացման շրջանակներում դատական ներկայացուցչության ապահովման՝ իր բոլոր ուղեկցվող փուլերով, դատական ակտերի հարկադիր կատարման փուլում Ծառայության ներկայացուցչության ապահովման, հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցչական աշխատանքների համակարգման, Ծառայություն դիմած քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրման, վարչական ակտերի նախագծերի կազմման աշխատանքների իրականացման կտրուկ աճը առաջացրել են Փորձագետի ներգրավման անհրաժեշտություն:

Փորձագետ ներգրավելու հիմքն է Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող վերը նշված գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացումը:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝
  • Ապահովել և համակարգել Ծառայության գործառույթների իրականացման շրջանակներում դատական ներկայացուցչությունն իր բոլոր ուղեկցվող փուլերով,
  • Կազմել Ծառայության անունից կնքվող հաշտության համաձայնությունների նախագծեր.
  • Կազմակերպել Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների դատական ներկայացուցչությունը,
  • Դատական ակտերի հարկադիր կատարման փուլում իրականացնել Ծառայության ներկայացուցչությունը, համակարգել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցչական աշխատանքները.
  • Ձևակերպել և հաշվառել պետական տուրքի փոխանցման կամ հետ վերադարձման պահանջագրերը.
  • Ծառայություն դիմած քաղաքացիներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, կազմել վարչական ակտերի նախագծեր։
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
    • Բարձրագույն իրավաբանական կրթություն
    • Ռազմավարական պլանավորման գիտելիքներ
    • Նախագծերի պլանավորում և կազմակերպում
    • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական սոցիալական և

կենսաթոշակային ապահովության բնագավառում ծառայողների կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ

  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն,
  • Տիրապետում է հայերենին
  • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

   <<06>> ապրիլի 2021թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների  փաստաթղթերի  ուսումնասիրություն:
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում էանձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  2. Դիմումների ընդունման հասցեն է՝ Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: