Ծառայությում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն-23.03.2021

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում  փորձագետ ներգրավելու մասինՍոցիալական ապահովության ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրովնախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու փոփոխությունների ռազմավարությունը թելադրում է սոցիալական ծառայություններ մատուցող մարմինների վերակազմակերպում, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների վերագործարկում, նոր կենտրոնների ստեղծում, որը միտված է սոցիալական պաշտպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ համատեքստում նախատեսվել է Սոցիալական ապահովության ծառայության վերակազմակերպում, Սոցիալական միասնական ծառայության ստեղծում, որը ենթադրում է Ծառայության տնտեսական բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ծավալի կտրուկ աճ, ինչը անհրաժեշտություն է առաջացնում Ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավել փորձագետ:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ վեց ամիս:
  1. Փորձագետի պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Իրականացնում է Ծառայության ապրանքանյութական ապահովվածության (հագեցվածության) առկա վիճակն ու Ծառայության կանոնադրական խնդիրների իրականացմանն ուղղված անհրաժեշտ կարիքների գնահատման գործընթացը և ներկայացնում է առաջարկություններ՝ Ծառայության ապրանքանյութական բազան արդյունավետ և հեռանկարային ձևավորելու, գույքը բաշխելու, օգտագործելու, պահպանելու ուղղությամբ,
  • Ծառայության կողմից իրականացվող գնումների շրջանակներում` որպես գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանում իրականացնում է ստորաբաժանման (մասնագիտական խմբի) իրավասությունների մեջ մտնող՝ ՀՀ գնումների օրենսդրությամբ նախատեսված աշխատանքների իրականացնում,
  • Ծառայության վարչական շենքի, ինչպես նաև Ծառայության աջակցող և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցրած այլ տարածքների ինժեներատեխնիկական, ջրամատակարարման, ջերմամատակարարման, օդափոխման, կապի և այլ ծառայությունների սպասարկման իրականացում,
  • Ծառայությանն անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, գրենական պիտույքներով, տեխնիկական, ինչպես նաև այլ նյութերի և միջոցներրի ապահովում,
  • Ծառայության գույքի արդյունավետ օգտագործման և պատշաճ վիճակում պահպանության նկատմամբ հսկողության իրականացնում, կենցաղային նշանակության սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում,
  • Ծառայության գույքի կազմում առկա ծառայողական ավտոմեքենաների պահպանության և տեխնիկական սպասարկման ապահովում,
  • Ծառայության վարչական շենքի և հարակից այլ տարածքների բարեկարգման, կանաչապատման, մաքրման աշխատանքների իրականացումն ու պատշաճ վիճակում պահպանությունը՝ սանիտարահիգիենիկ, հակահրդեհային պաշտպանության կանոնների և նորմերի պահպանմամբ,
  • համապատասխան պատվիրակությունների և պաշտոնատար անձանց սպասարկման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացում,
  • խորհրդակցությունների, գիտաժողովների և այլ միջոցառումների տնտեսական սպասարկման աշխատանքների իրականացում,
  • հակահրդեհային միջոցառումների իրականացումը և հակահրդեհային պաշտպանության համար նախատեսված գույքի և սարքավորումների պատշաճ վիճակում պահպանության իրականացում,
  • տնտեսական գործառնությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի (ծրագիրը) վարում,
  • տնտեսական գործառնությունների պատշաճ ձևակերպումը, հաշվետվությունների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազման իրականացում,
  1. Փորձագետիններկայացվող պահանջները՝
  • Բարձրագույն կրթություն
  • Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
  • Տիրապետում է հայերենին
  • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին,
  • Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու        ունակություն
  1. Դիմումներիներկայացման վերջնաժամկետն է՝
    • մարտի2021թ.
  2. Աշխատանքիվայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չիթույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողիկողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրությունկատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:
  2. Դիմողըփաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  3. Դիմումներիընդունմանհասցեն է՝ Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

    Դիմումները ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից: