Ծառայությում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն-05.03.2021

Հայտարարություն՝

Սոցիալական ապահովության ծառայությունում փորձագետ ներգրավելու մասին Սոցիալական ապահովության ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավված փորձագետ

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու փոփոխությունների ռազմավարությունը թելադրում է կոռուպցիոն ռիսկերի կառավարում ու կանխարգելում, ինչպես նաև շահառուին կարիքի բավարարմանն ուղղված համակարգված սոցիալական ծառայության մատուցում, ինչի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում:

ՀՀ-ում բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող մարմինները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով, ըստ որի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները տարբեր են և Սոցիալական ծառայությունների մատուցման մակարդակում առկա խնդիրների լուծման նպատակով կատարվել են փոփոխություններ՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և այլ իրավական ակտերում, ինչի արդյունքում պետք է իրականացվի սոցիալական ծառայություններ մատուցող մարմինների կառուցվածքագործառույթային ինտեգրում: Արդյունքում մեկ միասնական ծառայության և համալիր մոտեցումների միջոցով հնարավոր կլինի բարձրացնել շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, մատչելիությունը, հասցեականությունը:

Ըստ այդմ Սոցիալական ապահովության ծառայության անվանափոխության և վերակազմակերպման արդյունքում Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված են իր գործունեության ոլորտին վերաբերող աշխատանքներ (ծրագրեր), որոնց կատարման համար առաջացել է փորձագետի ներգրավման անհրաժեշտություն (ՀՀ կառ. 2018 թվականի օգոստոսի 2–ի 878-Ն որոշում, 1-ին դեպք):

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
  2. Փորձագետի  պարտականությունները՝

Ծառայության պետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրում ներառված գործառույթների իրականացում.

  • Ներկայացնել առաջարկություններ՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և այլ իրավական ակտերում կատարված փոփոխությունների համաձայն ստորև նշված միջոցառումներն իրականացնելու, ակնկալվող արդյունքն ապահովելու վերաբերյալ.
  • Ակնկալվող արդյունք ապահովելու նպատակով գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել առաջարկություններ դրանց հաղթահարման գործիքակազմի ներդրման վերաբերյալ,
  • Անհրաժեշտ ընթացակարգերի իրականացման համար Սոցիալական ապահովության ծառայության վերակազմակերպման աշխատանքների շրջանակում կազմել վերակազմակերպման տեխնիկական իրականացման նախագիծ՝ սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային կենտրոնները ֆիզիկապես գործարկելու նպատակով.
  • ցուցաբերել մեթոդական աջակցություն Ծառայության տարածքային կենտրոններում դիմումների ընդունման գործընթացը նոր ընթացակարգերին համապատասխան առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ.
  • Ըստ ծրագրի փուլերի (յուրաքանչյուր մարզում) կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություններ.
  • Ընդհանուր արխիվի ստեղծման գործընթացի կազմակերպում:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն.
  • Ռազմավարական պլանավորման գիտելիքներ.
  • Նախագծերի պլանավորում և կազմակերպում.
  • Մատակարարների հետ աշխատանքի կազմակերպում.
  • Բանակցային հմտություններ.
  • Մասնագիտական կարողություններ՝ աշխատելու տարբեր համակարգչային ծրագրերով.
  • Ունակություններ՝ աշխատելու մեծ ծավալի տեղեկատվության հետ.
  • Հետազոտող է, ունի վերլուծական, ստեղծագործական և քննադատական մտածողություն.
    • Տիրապետում է հայերենին.
    • Տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ):
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

«11»  մարտի  2021թ.

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան 13

Էլ. փոստ՝ gayane.mnacakanyan@ssa.am:

  1. Չիթույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, հարցազրույցի անցկացում:
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում էանձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
  2. Դիմումների ընդունման հասցեն է՝  Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին /հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/:

Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930ից մինչև 1230ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության անձնակազմի կառավարման բաժին  /հասցե՝ Նալբանդյան 13,  հեռ. 060-654036/: