Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սոցիալական ապահովության ծառայություն
- Եղեգնաձորի տարածքային բաժնի փաստաթղթավարի (ծածկագիրը՝ 10-1-26.43-Մ6-6) պաշտոնի
անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝
Մասնակցում է դիմումների ընդունման, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ընդունարանի առկայության դեպքում՝ սոցիալական ծառայություն տրամադրող համապատասխան մարմիններին փոխանցման, ինչպես նաև՝ արխիվացման աշխատանքներին.
Մասնակցում է Բաժնի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթղերի արխիվացման աշխատանքներին.
Քաղաքացիներին տրամադրում է խորհրդատվություն՝ Ծառայության կողմից նշանակվող կենսաթոշակների իրավունք տվող պայմանների վերաբերյալ:
- Պաշտոնին ներկայացվող պահանջները՝
Առնվազն միջնակարգ կրթություն
- Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանքային ստաժ չի պահանջվում
- Ընդհանրական կոմպետենցիաներ
- Հաշվետվությունների մշակում
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Բարեվարքություն
- Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝
Մինչև 01.11.2021թ.
- Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝
18.02.2021թ.
- Աշխատավարձի չափը՝
111115 ՀՀ դրամ:
7.1 Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, gayane.mnacakanyan@ssa.am
- Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը
Հարցազրույց:
- Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- գրավոր դիմում (ձևը կցվում է)
- կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը
մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ: