Ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Ծառայության տնտեսական բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ_18.12.2020

Սոցիալական ապահության ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Սոցիալական ապահության ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սոցիալական ապահովության ծառայության տնտեսական բաժնի   պետի (ծածկագիր՝ 10-1-27.7-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Սոցիալական ապահովության ծառայության տնտեսական բաժնի   պետի (ծածկագիր՝ 10-1-27.7-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հայտարարության վերջում՝ կցված ֆայլի միջոցով:

Սոցիալական ապահովության ծառայության տնտեսական բաժնի   պետի (ծածկագիր՝ 10-1-27.7-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է առցանց ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ առցանց https://cso.gov.am/internal-external-competitions հղումով: Անցնելով նշված հղումով՝ Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ քաղաքացուն էլեկտրոնային եղանակով տրվում է հսկիչ համար, որի օգնությամբ նա կարող է առցանց հետևել իր դիմումի ընթացքին:

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի դեկտեմբերի 24-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 25-ին ՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 27-ին ՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 10, 12, 14, 17, 21, 44, 51, 57, 60, 89, 90,104,109, 124, 125, 164, 166, 174, 177, 187, 192, 195,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1, 2, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 37, 39,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 6, 7, 8, 9, 13, 14, 15, 16, 20, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 41, 44, 48.1,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132634

«Գնումների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14.16

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121796

Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71- 97
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 8, 27, 30, 31

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

«Բարեվարքություն» կոմպետենցիա,

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Սոցիալական ապահության ծառայություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-65-40-36, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.mnacakanyan@ssa.am :

Պաշտոնի անձնագիր