Ծառայության Երևան քաղաքի նշանակման վարչության պետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը կասեցնելու վերաբերյալ հայտարարություն_02.10.2020

Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի նշանակման վարչության պետի (ծածկագիր՝ 10-1-26.4-Ղ3-1) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը կասեցնելու վերաբերյալ հայտարարություն_02.10.2020

Հայտարարություն

Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի նշանակման վարչության պետի (ծածկագիր՝ 10-1-26.4-Ղ3-1) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից 19.03.2020թ. ստացված N 42/44/10929-2020 գրությունը և Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի նշանակման վարչության պետի (ծածկագիր՝ 10-1-26.4-Ղ3-1) թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մասնակից Էդգար Կորյունի Գրիգորյանի դիմումը՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու, մեկուսացման և ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու մասին՝ Սոցիալական ապահովության ծառայությունը կասեցնում է ըստ 01.09.2020 թ.-ին Ծառայության պաշտոնական կայքէջում և հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության՝ 05.10.2020 թ.-ին նշանակված Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի նշանակման վարչության պետի (ծածկագիր՝ 10-1-26.4-Ղ3-1) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը:

Նշված մրցույթի անցկացումը կասեցնելու վերաբերյալ իրավական ակտին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կցված ֆայլի միջոցով:

ՀՐԱՄԱՆ