Ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների հետ համագործակցության բաժնի ավագ մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի անցկացումը կասեցնելու մասին հայտարարութուն_01.06.2020

Հայտարարություն

Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների հետ համագործակցության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 10-1-27.4-Մ3-4) թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի անցկացումը կասեցնելու մասին

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածի «Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները (տեղաշարժման հատուկ ռեժիմ), զննումները» բաժնի 7-րդ կետի 1-ին ենթակետը և Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից 19.03.2020թ. ստացված N 42/44/10929-2020 գրությունը՝ Սոցիալական ապահովության ծառայությունը կասեցնում է Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների հետ համագործակցության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 10-1-27.4-Մ3-4) թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի անցկացումը:

Նշված մրցույթի անցկացումը կասեցնելու վերաբերյալ իրավական ակտին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կցված ֆայլի միջոցով:

                                 հրաման-կասեցում