Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար կասեցված մրցույթը վերսկսելու մասին հայտարարություն_17.04.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՍԵՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածի «Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները (տեղաշարժման հատուկ ռեժիմ), զննումները» բաժնի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված սահամանափակումների վերացման մասին ՀՀ պարետի որոշումը և Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից 19.03.2020թ. ստացված՝ «Հանրապետությունում արտակարգ դրության ժամանակահատվածում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ հայտարարելու, կասեցնելու և վերսկսելու մասին» N 42/44/10929-2020 գրությունը՝ Սոցիալական ապահովության ծառայությունը վերսկսում է տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.53-Ղ4-2) թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված, սակայն կասեցված մրցույթը:

Մրցույթը կանցկացվի 21.04.2020 թ. ժամը 10:00-ին

Նշված մրցույթի անցկացումը վերսկսելու վերաբերյալ իրավական ակտին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կցված ֆայլի միջոցով:

Մրցույթի անցկացումը վերսկսելու վերաբերյալ իրավական ակտ