Ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետի թափուր պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ մրցույթի հայտարարություն _03.03.2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սոցիալական ապահության ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 10-1-27.4-Ղ3-1)     քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 10-1-27.4-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հայտարարության վերջում՝ կցված ֆայլի միջոցով:

Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 10-1-27.4-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Սոցիալական ապահության ծառայություն (ք. Երևան, Նալբանդյան 13) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
    2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
    3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
    6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թվականի մարտի 12-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 8-ին ՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 10-ին ՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310850 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսուն) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 10, 12, 14, 17, 21, 44, 51, 57, 60, 89, 90, 104, 109, 124, 164, 166, 174, 177, 187, 192, 195,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 37, 39,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 6, 7, 8, 9, 13, 14, 15, 16, 20, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 41, 44, 48.1,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132634

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 3, 4, 10, 11, 15, 20, 24, 25, 27,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132745

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 19,23

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138973

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 6,8

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1379

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 3, 4, 30, 31, 70

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 3,9,13

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

Համաձայնագիր Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին, հոդվածներ` 11,13

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=77825

Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71- 97
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 8, 27, 30, 31

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Սոցիալական ապահության ծառայություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-65-40-36, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.mnacakanyan@ssa.am :

Պաշտոնի անձնագիր