Ծառայության տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ մրցույթի հայտարարություն_17.02.2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սոցիալական ապահության ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.53-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.53-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հայտարարության վերջում՝ կցված ֆայլի միջոցով:

Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական ապահովման և տեղեկատվական համակարգերի շահագործման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.53-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Սոցիալական ապահության ծառայություն (ք. Երևան, Նալբանդյան 13) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
    2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
    3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
    6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 26-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 20-ին ՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 24-ին ՝ ժամը 10:00-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256 000 (երկու հարյուր հիսունվեց հազար) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 10, 12, 14, 17, 21, 44, 51, 57, 60, 89, 90, 104, 109, 124, 164, 166, 174, 177, 187, 192, 195,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 37, 39,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 6, 7, 8, 9, 13, 14, 15, 16, 20, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 41, 44, 48.1,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132634

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ` 23-28

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132535

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2-4

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=118743

Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 79-80, 94, 96, 97,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 8, 27, 30, 31

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Սոցիալական ապահության ծառայություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-65-40-36, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.mnacakanyan@ssa.am :

Պաշտոնի անձնագիր