Ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը 2019թ. հունիսի 22-23-ը Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների արհեստակցական կազմակերպության անդամների համար (շուրջ 50 հոգի) կազմակերպեց էքսկուրսիա դեպի Շիրակի և Արագածոտնի մարզեր:
Էքսկուրսիայի ծրագիր
Առաջին օր (22.06.2019թ.)
- 09:00 – 09:30 – մասնակիցների հաշվառում:
- 09:30 – 10:30 – մեկնում Արուճ:
- 10:30 – 11:00 – էքսկուրսիա Արուճի Կաթողիկե եկեղեցական համալիրում:
- 11:00 – 11:30 – մեկնում Թալին:
- 11:30 – 12:00 – էքսկուրսիա Թալինի Կաթողիկե եկեղեցական համալիրում:
- 12:00 – 12:10 – մեկնում Դաշտադեմ:
- 12:00 – 13:00 – էքսկուրսիա Դաշտադեմի Քաղնիի ամրոցում (ընթացքում սնունդ):
- 13:00 – 14:10 – մեկնում Անիպեմզա:
- 14:10 – 14:40 – էքսկուրսիա Անիպեմզայի Երերույքի տաճարում:
- 14:40 – 15:40 – մեկնում Անի (պետական սահման):
- 15:40 – 16:40 – սահմանից դիտարկում պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքը:
- 16:40 – 17:00 – մեկնում Գյումրի:
- 17:00 – 18:30 – Մասնակիցների տեղավորում Գյումրու հյուրանոցներում և հանգիստ:
- 18:30 – 19:00 – մասնակիցների տեղափոխում ռեստորան:
- 19:00 – 22:30 – երեկույթ ռեստորանում:
Երկրորդ օր (23.06.2019թ.)
- 09:00 – 10:00 – նախաճաշ:
- 10:00 – 10:30 – հյուրանոցային համարների հանձնում:
- 10:30 – 12:30 – էքսկուրսիա Գյումրիում:
- 12:30 – 13:00 – մեկնում Վահրամաբերդ (Մարմաշենի վանք):
- 13:00 – 14:30 – էքսկուրսիա Մարմաշենի վանքում (ընթացքում սնունդ):
- 14:30 – 15:10 – մեկնում Սառնաղբյուր (Հոգեվանքի վանական համալիր):
- 15:10 – 15:40 – էքսկուրսիա Հոգեվանքի վանական համալիրում:
- 15:40 – 16:20 – մեկնում Մաստարա (Սուրբ Հովհաննես եկեղեցի):
- 16:20 – 16:50 – էքսկուրսիա Սուրբ Հովհաննես եկեղեցում:
- 16:50 – մեկնում Երևան: