ՍԱԾ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը 2018թ. սեպտեմբերի 15-ից 16-ը Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների արհեստակցական կազմակերպության անդամների համար (շուրջ 50 հոգի) կազմակերպեց էքսկուրսիա դեպի Տավուշի և Կոտայքի մարզեր:
Էքսկուրսիայի ծրագիր
Առաջին օր (15.09.2018թ.)
- 09:00 – 09:30 – մասնակիցների հաշվառում:
- 09:30 – 11:20 – մեկնում Հաղարծնի վանական համալիր:
- 11:20 – 12:00 – էքսկուրսիա Հաղարծնի վանական համալիրում:
- 12:00 – 13:40 – մեկնում Ջուխտակ վանք (ճանապարհին՝ սննդի ընդմիջում):
- 13:40 – 14:20 – էքսկուրսիա Ջուխտակ վանքում:
- 14:20 – 14:40 – մեկնում Մաթուսավանք:
- 14:40 – 15:10 – էքսկուրսիա Մաթուսավանքում:
- 15:10 – 15:30 – մեկնում Դիլիջան:
- 15:30 – 17:30 – մասնակիցների տեղավորում Դիլիջանի «Հաղարծին» հյուրանոցային համալիրում և հանգիստ:
- 17:30 – 19:30 – շրջայց Դիլիջանում:
- 19:30 – 23:30 – խնջույք ռեստորանում:
- 23:30 – հանգիստ:
Երկրորդ օր (16.09.2018թ.)
- 09:00 – 09:40 – նախաճաշ:
- 09:40 – 10:00 – հյուրանոցային համարների հանձնում:
- 10:00 – 10:30 – մեկնում Գոշավանք:
- 10:30 – 11:10 – էքսկուրսիա Գոշավանքում:
- 11:10 – 12:00 – մեկնում Սևանի թերակղզի (Սևանավանք):
- 12:00 – 12:40 – էքսկուրսիա Սևանավանքում:
- 12:40 – 13:00 – մեկնում Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի:
- 13:00 – 13:30 – էքսկուրսիա Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցում:
- 13:30 – 14:00 – մեկնում Մաքրավան գյուղի Մաքրավանք (Սուրբ Աստվածածին եկեղեցի):
- 14:00 – 14:40 – էքսկուրսիա Մաքրավանքում:
- 14:40 – 15:10 – մեկնում Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Բջնիի ամրոց (ընթացքում՝ սնունդ):
- 15:10 – 17:30 – էքսկուրսիա Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում և Բջնիի ամրոցում:
- 17:30 – մեկնում Երևան: