Պետական կենսաթոշակ
Պետական կենսաթոշակային ապահովությունը պետական բյուջեի միջոցների հաշվին oրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց ապահովում է պետական կենսաթոշակով:
Պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:
Քաղաքացիների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել պետական կենսաթոշակային ապահովության այլ պայմաններ:
Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներն են`
- կենսաթոշակի իրավունքի իրականացումն ապահովելը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից
- պետական կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը և զարգացումն ապահովելը
- սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելը
- կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենuաթոշակի նվազագույն չափ ապահովելը: