Գլխավոր Թափուր պաշտոններ Էրեբունի- Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր` 25/1-3.2-333/

Էրեբունի- Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր` 25/1-3.2-333/

Համապատասխան ծրագրային գործիքների միջոցով մշակում է Ծառայության կողմից նշանակվող  կենսաթոշակ, նպաստ, պարգևավճար և այլ դրամական վճարներ (այսուհետ կենսաթոշակ) նշանակելու,  վերահաշվարկելու և Ծառայության իրավասությունների շրջանակի մեջ մտնող մյուս դիմումները (այսուհետ՝ դիմում),Համապատասխան ծրագրային գործիքների միջոցով դիմումում և կից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը և փաս¬տաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներառում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում առաջարկություն է ներկայացնում  Բաժնի պետին՝ կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի գործը տեղափոխելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու կամ այդ գործառնությունները մերժելու վերաբերյալ:

Մրցույթը կկայանա 10.01.2017թ. ժամը 10:00-ին Ծառայության շենքում /ք. Երևան, Նալբանդյան 13/, հեռ. /060/ 654-036

Թափուր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է

  • ունի բարձրագույն կրթություն
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքաjին ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ պատճենը /պատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները՝ բնօրինակների հետ
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
  • անձնագիր և անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայացնում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ իսկ արական սեռի անձինք ՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 06.12.2016թ.