Գլխավոր Թափուր պաշտոններ Դավիթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 25/1-4.1-170/

Դավիթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր՝ 25/1-4.1-170/

Համապատասխան ծրագրային գործիքի միջոցով, քաղաքացիների կողմից ներկայացրած փաստաթղթերի հիման վրա ձևավորում  և հաշվառում է Ծառայություն ներկայացվող դիմումները (այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ ներկայացված դիմումի ստացականը), տեսաներածում (սկանավորում) է քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանք հաշվառում  համապատասխան տեղեկատվական համակարգում,դիմում ներկայացնելու գործընթացի վերաբերյալ դիմումատուին տրամադրում է պարզաբանումներ և նախնական խորհրդատվություն,Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում, համապատասխան ծրագրային գործիքի միջոցով արխիվացնում է հաշվառված դիմումները,Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները (քաղաքացիների կողմից ստորագրված ստացականները) և դիմումներին կից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը հանձնում է ժամանակավոր պահպանության:

Թափուր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է

  • առնվազն միջնակարգ կրթություն
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ պատճենը /պատճենները/,
  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը՝ բնօրինակի հետ,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
  • անձնագիր և անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից Ծառայության շենքում /ք. Երևան, Նալբանդյան 13/, հեռ. /060/ 654-036

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 16.11.2016թ.