Գլխավոր Թափուր պաշտոններ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր` 25/1-3.2-267/

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր` 25/1-3.2-267/

Իրականացնում է ապրանքանյութական արժեքների (պահեստ, մուտք, ելք. մնացորդ) հաշվառումը քանակագումարային արտահայտությամբ՝  ըստ մատակարարների, տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների, իրականացնում է ապրանքանյութական արժեքների տեղաբաշխման նպատակով հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի ապահովումը, ծրագրային համակարգի միջոցով իրականացնում է դրամական միջոցների` առհաշիվ անձանց տրվող (գործուղման) գումարների հաշվառում, ծրագրային ապահովմամբ իրականացնում է ըստ գործընկների և ապրանքատեսակների քարտերի հաշվառում:

 

Մրցույթը կկայանա 22.07.2016թ.՝ ժամը 1000-ին, Ծառայության շենքում /ք. Երևան, Նալբանդյան 13/, հեռ. /060/ 654-036

 

Թափուր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է

 

  •   ունի բարձրագույն կրթություն
  •  քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքաjին ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • գրավոր դիմում /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/,
  • կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ պատճենը /պատճենները/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները՝ բնօրինակների հետ,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
  • անձնագիր և անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայացնում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական    րքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 29.06.2016թ.