Կենսաթոշակը անձի, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում անձի մշտական բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների:

Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե դիմումի հետ ներկայացվում են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ընդունում է դիմումը և դիմողին գրավոր տեղեկացնում, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն:

Եթե անձը դիմումին չի կցում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը ձեռք է բերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Տեղեկացվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում դիմումն ընդունելու օրը:

 

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. դիմումը
  2. անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենըանձը հաստատող փաստաթուղթ է.
    • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրված՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը
    • oտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը
    • փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
    • Օտարերկրյա քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հետ ներկայացնում է նաև այն երկրի իրավասու պետական մարմնի տված անձնագիրը, որի քաղաքացին է, իսկ երկքաղաքացին` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը
  3. սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը՝ Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձը սոցիալական ապահովության քարտի փոխարեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը
  4. բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի (այսուհետ՝ տեղական ռեգիստր) տված տեղեկանքը
  5. լուսանկար (4 x 6 սմ չափսի)

Անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`

  1. ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը և դրա պատճենը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը և դրա պատճենը, կամ դատարանի վճիռը և դրա պատճենը
  2. կերակրողի մահվան վկայականը և դրա պատճենը (կամ անձին մահացած ճանաչելու մաuին դատարանի վճիռը և դրա պատճենը)
  3. մահացած կերակրողին վերաբերող՝
    • աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ)
    • սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների
    • զինվորական ծառայության uտաժը հաuտատող փաuտաթղթերը (անձնական գործի և աշխատանքային գրքույկի քաղվածքներ` վավերացված գործատուի կողմից)
    • զորացրման հրամանի քաղվածքը
    • դրամական բավարարման վկայականը
    • զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու մաuին դատարանի վճիռը և դրա պատճենը
    • բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին
  4. Օտարերկրյա քաղաքացին, կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկով նախատեսված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, կենսաթոշակ չստանալու մասին այն երկրի տված փաստաթուղթը, որի քաղաքացին է
  5. քաղաքացիություն չունեցող անձը, կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկով նախատեսված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը
  6. երկքաղաքացին, կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկով նախատեսված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը և կենսաթոշակ չստանալու մասին այն երկրի տված փաստաթուղթը, որի քաղաքացին է նաև
  7. եթե «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է նշել չաշխատելու հանգամանքը, ապա անձը տալիս է գրավոր հայտարարություն իր չաշխատելու մասին, իսկ աշխատանքի անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը
  8. կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի չաշխատելու փաստը ճշտում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով: