Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`

  1. յուրաքանչյուր երեխայի համար` մահացած կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով
  2. երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, սակայն oրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկից ոչ պակաս
  3. ընտանիքի` օրենքում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 30 տոկոսի չափով

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 150 տոկոսի չափով, իսկ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:

Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխայի կենսաթոշակը հաշվարկելու համար օրենքով սահմանված կարգով: