Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`

  1. առաջին խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, սակայն oրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 150 տոկոսից ոչ պակաս
  2. երկրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, սակայն oրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 110 տոկոսից ոչ պակաս
  3. երրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, սակայն oրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից ոչ պակաս

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը կազմում է օրենքով սահմանված` կենսաթոշակի նվազագույն չափի մեկուկեսապատիկը: