Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:

Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը ձեռք է բերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե դիմումի հետ ներկայացվում են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ընդունում է դիմումը և դիմողին գրավոր տեղեկացնում, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

 

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. դիմումը
  2. անձը  հաստատող փաստաթուղթը

անձը հաստատող փաստաթուղթ է.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
  • Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը
  • Փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
  • Օտարերկրյա քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հետ ներկայացնում է նաև այն երկրի իրավասու պետական մարմնի տված անձնագիրը, որի քաղաքացին է, իսկ երկքաղաքացին` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը

3. հանրային ծառայությունների համարանիշը. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող  անձը ներկայացնում է  բնակչության պետական ռեգիստրը  վարող մարմնի տրամադրած՝  հանրային ծառայությունների համարանիշ  չստանալու մասին տեղեկանքը:

4. կերակրողի մահվան  վկայականը (կամ անձին  մահացած ճանաչելու մասին  դատարանի վճիռը):

5. լուսանկար  (4 x 6 սմ չափսի):

6. մահացած կերակրողին վերաբերող՝

  • աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ)
  • սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների

Ըստ անհրաժեշտության

  • ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.
  • զինվորական գրքույկը և դրա պատճենը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը
  • բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը և դրանց պատճենները

Անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են նաև`

  1. կերակրողի երեխայի,  ամուսնու, ծնողի անձը  հաստատող փաստաթուղթը և  հանրային ծառայությունների համարանիշը,  զավակին հաշմանդամ ճանաչելու  մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական  մարմնի տված տեղեկանքը,  չաշխատելու մասին ամուսնու,  ծնողի գրավոր հայտարարությունը
  2. կերակրողի եղբոր,  քրոջ, թոռան անձը  հաստատող փաստաթղթերը հանրային  ծառայությունների համարանիշը,  ինչպես նաև կերակրողի  մահվան օրվա դրությամբ  նրա բնակության վայրում  (հասցեում) հաշվառված լինելու  մասին տեղական ռեգիստրի  տված տեղեկանքը, եթե  բնակչության պետական ռեգիստրում  բացակայում են համապատասխան տվյալները, ինչպես նաև  եղբոր, քրոջ, թոռան  ծնողներին հաշմանդամ ճանաչելու  մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական  մարմնի տված տեղեկանք
  3. կերակրողի` 14 տարին  չլրացած երեխայի, եղբոր,  քրոջ կամ թոռան  խնամքով զբաղված ընտանիքի  այլ գործունակ չափահաս  անդամի կամ խնամակալ  ճանաչված անձի անձը  հաստատող փաստաթուղթը և  հանրային ծառայությունների համարանիշը,  չաշխատելու մասին գրավոր  հայտարարությունը
  4. ամուսնության վկայականը.
  5. խորթ որդու  (դստեր) անձը հաստատող  փաստաթուղթը
  6. խնամակալություն և  հոգաբարձություն իրականացնող  լիազոր մարմնի տված  տեղեկանքը խնամակալ ճանաչված  լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին.
  7. որդեգրման մասին  դատարանի վճիռն ու  որդեգրման վկայականը կամ  որդեգրման որոշումն ու  որդեգրման վկայականը.
  8. առկա (ցերեկային)  ուսուցմամբ սովորելու մասին  տեղեկանքը, որում նշվում  են կազմակերպության անվանումը,  տեղեկանքը տալու օրը,  ամիսը, տարեթիվը, ուսանողի  կամ աշակերտի անունը,  ազգանունը, հայրանունը, ուսումնական  հաստատություն ընդունելու կամ  հաջորդ կուրս կամ  դասարան փոխադրելու հրամանի  համարը:
  9. օտարերկրյա քաղաքացին,  կենսաթոշակ նշանակելու համար,  բացի վերը նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև, կենսաթոշակ  չստանալու մասին այն  երկրի տված փաստաթուղթը,  որի քաղաքացին է.
  10. համաձայնագրի մասնակից  պետության քաղաքացի հանդիսացող  Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ  պետությունում իրեն կենսաթոշակ  նշանակած չլինելու մասին: