Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:

Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

Եթե դիմումի հետ ներկայացվում են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ընդունում է դիմումը և դիմողին գրավոր տեղեկացնում, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն:

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

 

Հաշմանդամության  աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. դիմումը
  2. անձը հաստատող փաստաթուղթը

անձը հաստատող փաստաթուղթ է.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
  • Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը
  • փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
  • Օտարերկրյա քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հետ ներկայացնում է նաև այն երկրի իրավասու պետական մարմնի տված անձնագիրը, որի քաղաքացին է, իսկ երկքաղաքացին` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը

3. հանրային ծառայությունների համարանիշը. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:
4. աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5. սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.
6. լուսանկար (4 x 6 սմ չափսի):

Անհրաժեշտության դեպքումանձը ներկայացնում է նաև`

  1. ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը.
  2. երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը.
  3. ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.
  4. զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.
  5. բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը.
  6. գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը.
  7. հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի վերը նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.
  8. օտարերկրյա քաղաքացին, կենսաթոշակ նշանակելու համար, բացի վերը նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև, կենսաթոշակ չստանալու մասին այն երկրի տված փաստաթուղթը, որի քաղաքացին է.
  9. համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու մասին.