Հարգելի՛ քաղաքացիներ,
2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին
- 75 տարին լրացած կենսաթոշակառուներին
- լիազորագրով վճարվող դեպքերին
- 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի: