Կենսաթոշակային և արխիվային տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգերի շնորհանդես

Երևան, 2017թ. Հունվարի 31: 2017թ. փետրվարի 1-ին ժամը 11:00-12:00-ը, Սոցիալական ապահովության պետական ծառայության դահլիճում (ք. Երևան, Նալբանդյան 13, 4-րդ հարկ) կկայանա կենսաթոշակային և արխիվային տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը:

Միջոցառմանը հրավիրվում են լրագրողներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ

ԿԻՍՎԵԼ