Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Երևան, 2017թ. Հունիսի 1:  Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է հասարակության ամենանուրբ ու ամենազգայուն  խմբին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ջերմ ու ամրակուռ ընտանիքներում, վայելեն ծնողների հոգատարությունն ու անսահման սերը:

Երեխաներն են վաղվա առողջ հասարակության գրավականը, ուրեմն բոլորս պատասխանատվություն ունենք նրանց մեջ սերմանելու բարին, արժանապատվության զգացումն ու գեղեցիկը:

Թող մանկան վառ աչքերի լույսով լուսավորվի մեր մոլորակը:

ԿԻՍՎԵԼ