Նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության նոր պետ

Երևան, 2017թ. Օգոստոսի 11: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թ. օգոստոսի 9-ի N 900-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Հովհաննես Միշայի Սահակյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  օգոստոսի 10-ին Ծառայության աշխատակազմին  ներկայացրեց Ծառայության նորանշանակ պետ  Հովհաննես Սահակյանին՝ շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ: Նախարարը շեշտեց, որ համակարգն իր խնդիրներով և անելիքներով արդեն քաջածանոթ է պրն Սահակյանին և համոզմունք հայտնեց, որ նրա գիտելիքն ու փորձը կնպաստեն շարունակելու Ծառայության գործունեության շրջանակներում ընթացող բարեփոխումները:

Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին` բարձր վստահության համար, վարչապետին և նախարարին՝ այս պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար: Սահակյանն ընդգծեց, որ   թիմային նվիրված աշխատանքի շնորհիվ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները:

ԿԻՍՎԵԼ