«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի», ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների համար:
Ուսանողները, որպես բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ապագա մասնակիցներ, կծանոթանան համակարգի մանրամասներին | |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | |
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի», ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների համար: | |
ՆՊԱՏԱԿ | |
Դասախոսությունների շարքը նպատակ ունի երիտասարդներին, որպես ապագա համակարգի պարտադիր մասնակիցներ, ծանոթացնելու բարեփոխումների, մասնավորապես պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների մանրամասներին: |
|
ԱՌԱՋԻԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
ՄԱՐՏԻ 6-ին, ԺԱՄԸ 14:00 | |
Առաջին դասախոսությունը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի դահլիճում | |
Բանախոս` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան | |
ՄԱՐՏԻ 12-ին | |
Հաջորդ դասախոսությունը տեղի կունենան Տնտեսագիտական համալսարանում |
|
Բանախոսներ` ԱՄՆ ՄԶԳ PALM ծրագրի փորձագետներ | |
ՄԱՐՏԻ 13-ին | |
Հաջորդ դասախոսությունները տեղի կունենան Տնտեսագիտական համալսարանում | |
Բանախոս` ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյան | |
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
Առաջիկա ամիսներին նախատեսվում է դասախոսություններ կազմակերպել հանրապետության առաջատար 5 բուհերում` մոտ 1000 ուսանողի մասնակցությամբ: Նույն ծրագրի շրջանակներում հայտարարվել է նաև ռեֆերատների մրցույթ` բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Սա ևս կոչված է ուսանողների շրջանում բարձրացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հետաքրքրությունը և խթանելու գիտելիքների ձեռքբերումը: Լավագույն ուսանողները կարժանանան մրցանակների, իսկ հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ: |