Երևան, Փետրվարի 2, 2017թ.: Այսօր Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը՝ Ծառայության աշխատակազմի երեք աշխատակցի հանձնեց խրախուսական պարգևներ.
Կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչության գլխավոր մասնագետներ Նաթելլա Բաղդասարյանը և Օլյա Ղազարյանը պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ երկարամյա ծառայության և արգասաբեր աշխատանքի համար, իսկ Ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Արմեն Աբրահամյանը՝ բարեխիղճ աշխատանքի համար:
Ծառայության պետը և նրանց գործընկերները շնորհավորական խոսքով Նաթելլա Բաղդասարյանին և Օլյա Ղազարյանին ճանապարհեցին վաստակած հանգստի՝ Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ:
Նկարներում` Ծառայության պետ Ա. Ղազարյանը պարգևատրում է աշխատակիցներին
(ձախից աջ` Ն. Բաղդասարյան, Ա. Աբրահամյան և Օ. Ղազարյան)