Armenian

                              

16.07.2018

 

                          Մամլո հաղորդագրություն                                                 
 

Հասցե` ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝

Գրիշա Կոստանյան, Հեռ.` (060) 654 011

Կազմակերպությունների և քաղաքացիների հետ

համագործակցության բաժնի պետ՝ 

Նոնա Սարգսյան, Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17               

 Ծառայության պետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն  

 

Սոցիալական ապահովության  ծառայության պետ Ա. Բոշյանի գլխավորած Ծառայության պատվիրակությունը ս.թ. հուլիսի 12-13-ին Արցախի Հանրապետությունում էր: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանը, հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանին և ոլորտի այլ պատասխանատուների, որոնց հետ քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և խնդիրներ, մասնավորապես՝ Արցախում վերջերս ներդրված «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի շահագործմանն ու կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի պատվիրակությանն ընդունել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ոլորտի պատասխանատուների հանդիպմանը բարեփոխումների շուրջ քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել հաշմանդամության կարգի հստակեցմանը, կենսաթոշակների բարձրացմանը և եկամտահարկի վերանայմանը վերաբերող հարցերին:

Ծառայության պետ Ա. Բոշյանն ընդգծել է, որ Ծառայության անձնակազմը պատրաստ է բացի մասնագիտական խորհրդատվական աշխատանքներից, գործնական հարցերում ևս շոշափելի աջակցություն ցուցաբերել Արցախի գործընկերներին:

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)