Armenian

15.12.2017

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

Հովհաննես Սահակյանն ընդունել է «Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի» տնօրեն Եվգենի Ամետովին

 

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է «Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի» տնօրեն Եվգենի Ամետովին:

Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել պրն. Ամետովին Հայաստան կատարած այցի համար և բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ:

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ս.թ. սեպտեմբերին Աստանա կատարած աշխատանքային այցն ու «Կենսաթոշակային համակարգերի ֆինանսական կայունություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի արդյունքները:

Հովհաննես Սահակյանն  անդրադարձել է նաև 2018 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք  միջազգային համաժողովի կազմակերպչական հարցերին և վստահեցրել է, որ համաժողովի բարձր մակարդակի կազմակերպվածությունը երաշխավորված է:

Հանդիպման ավարտին Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն ամենակառուցողական գործընկերներից է և առկա սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Հովհաննես Սահակյանն ընդունել է «Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի» տնօրեն Եվգենի Ամետովին

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)