Armenian

 
      

01.10.2018

 

                          Մամլո հաղորդագրություն 
 

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

Սոցիալական ապահովության ծառայության պետ Ա. Բոշյանի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

 

Հարգելի շահառուներ,

Սրտանց շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1990 թվականին հոկտեմբերի 1-ը հռչակել է տարեցների միջազգային օր: Այս օրը ևս հրաշալի հնարավորություն է անդրադառնալու տարեցների խնդիրներին և երախտագիտություն հայտնել նրանց՝ պետությանը կատարած ծառայության ու անգնահատելի ներդրման, կյանքի կենսափորձն ու վաստակը նոր սերունդներին փոխանցելու համար: Դուք  ձեր աշխատանքային ու հասարակական գործունեությամբ, արժեքավոր խորհուրդներով ու կենսափորձով նեցուկ եք լինում կրտսեր սերնդին` թե առօրյայում, թե մեր պետականության կառուցման դժվարին գործում:

 Պետությունն իր վրա է ստանձնել այս սոցիալական խմբի նկատմամբ որոշակի պարտավորություններ: Իհարկե,   կան բազում անելիքներ, որպեսզի պետությունն ապահովի տարեցների արժանապատիվ ծերության իրավունքի իրացումը՝ ապահովելով նրանց մոբիլ առողջապահական ու սոցիալական ծառայութուններ, կյանքի բոլոր պահանջներն իրացնելուն համապատասխան կենսաթոշակներ, ինչպես նաև ապահովի պայմաններ հասարակական ու սոցիալական կյանքին մասնակցայնության հնարավորություն: Յուրաքանչյուրիս խնդիրը պետք է դառնա աշխատել այս ուղղությամբ և ապահովել արժանավայել ծերություն մեր ծնողների և տատիկ-պապիկների համար:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)