Armenian

                                                                  
                

14.02.2019

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020

Սոցիալական ապահովության ծառայությունը արձագանքում է՝ պարզաբանելու համար


2019 թվականի փետրվարի 14-ին, ժամը 00.01-ին 168.am էլեկտրոնային լրատվամիջոցը (հղումը՝ https://168.am/2019/02/14/1081441.html) և նույն օրը ժամը  08.44-ին News.am էլեկտրոնային լրատվամիջոցը (հղումը՝ https://news.am/arm/news/496231.html) ԱՆԱՆՈՒՆ հոդվածագրից տեղեկատվություն են տարածել «Ո՞վ է խաբում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին» վերնագրով: Հոդվածի առաջին պարբերությունը. «Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։»:  Ծառայությունը զերծ է մնում որակավորելու հոդվածի վերնագիրը, հոդվածագրին, հոդվածի համառոտ տարբերակը տարածող լրատվամիջոցներին, սակայն Ծառայությունը չի կարող անտարբեր լինել իր գործառույթները  ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ, պատկան մարմինների պաշտոնատար անձանցից ՉՃՇՏԱԾ «հնչեղ» տեղեկատվություն տարածելուն…

Ծառայությունը դիմում է իրենց գործին տիրապետող  ԶԼՄ գործընկերներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Ծառայության շահառուներին և տեղեկացնում է.

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի առաջին մասի՝ «Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:» Որպես կանոն, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակները վճարվում են տվյալ ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից սկսած, ինչն էլ իրականացվել է նաև 2019թ. հունվար ամսին և 2019թ. փետրվար ամսին:

Սոցիալական ապահովության ծառայությունը կրկին դիմում է լրատվամիջոցների գործընկերներին՝ հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության գործունեության առանձնահատկությունը, ավելի զգոն լինել հասարակության առավել խոցելի, զգայուն խմբի՝ մեր տարեցների նկատմամբ և նրանց վերաբերող տեղեկատվություն տարածել բացառապես տվյալները համապատասխան պաշտոնատար անձանցից ճշտելուց հետո:

Ծառայությունը ակնկալում է, որ վերոնշյալ հոդվածի մանրամասն տարբերակի հրապարակման մեջ սույն պարզաբանումը ևս տեղ կգտնի:

 

Հարգանքով՝ ՍԱԾ

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)