Armenian

16.04.2018

 

16.04.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանը շնորհակալագիր է հանձնել

 

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ապրիլի 16-ին երկարամյա ծառայության և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագիր է հանձնել Սոցիալական ապահովության պետական ծառայության Կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Վաչագան Երիցյանին:

Ծառայության պետը նշել է, որ պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ Վաչագան Երցյանն անցնում է վաստակած հանգստի, ուստի հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ լավագույն աշխատակիցները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են:

Շնորհավորելով ծննդյան 66-ամյա տարեդարձի առթիվ Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել անգնահատելի ջանքերի և նվիրվածության համար:

- «Ձեր հսկայական մասնագիտական փորձով, ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա և արգասաբեր աշխատանքով Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել սոցիալական ոլորտի զարգացման մեջ»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)