Armenian

                           

05.06.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

05.06.2018թ.

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի  ուղերձը

Սիրելի´ հայրենակիցներ,

Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ:

Աշխատանքային առաջին իսկ օրվանից Ծառայության 51 տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի աշխատակիցներին եմ ներկայացրել իմ սկզբունքներն ու մոտեցումները՝ արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին:

Ես և մեր թիմը նպատակադրվել ենք բարձրացնել սոցիալական աշխատողի դերն ու անունը մեր  հասարակության մեջ և լուծելի դարձնել մեր երկրի համար մի շարք հիմնարար հարցեր:

Թիմի հետ միասին այլևս իրականություն դարձրեցինք  4 հիմնական ծրագրերի գործարկումը՝

1.Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը՝ առաջին և երկրորդ այսուհետ նաև երրորդ և հաջորդ երեխայի

  • ծննդյան միանվագ նպաստ նշանակելու,
  • խնամքի նպաստ նշանակելու,
  • խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու ,
  • խնամքի նպաստի վճարումը վերսկսելու,
  • ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմումները:

2. Աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները:

3. Գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը:

4. Ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակի տեղեկատվական համակարգի) լրամշակումը:

Վերադառնալով Արցախից և ամփոփելով համատեղ փոխգործակցության արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման վերջնական արդյունքները՝ որոշեցի  աշխատանքից ազատման դիմում  ներկայացնել :

Լինելով չափազանց պատասխանատու մարդ՝ այս որոշումը կայացրեցի հենց այս պահին՝ վստահ լինելով , որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին՝  կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, դիմում ընդունողից մինչև տարածքային բաժնի պետ և բոլոր նրանց ում հետ ամեն օր առիթ եմ ունեցել աշխատելու:

Շնորհակալ եմ միասնական և թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Հենց Ձե´ր շնորհիվ մենք այս կարճ ժամանակահատվածում  գրանցեցինք շոշափելի արդյունքներ , իսկ նոր թիմին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:

 

Հարգանքներով՝ Հովհաննես Սահակյան

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)