Armenian

                      
                 

08.01.2019

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020

2019 թվականի հունվարի 1-ից ավելացել են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը

 

 

2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում Կառավարության ընդունած որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կազմում են 25 500 դրամ: Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան 64000 անձի տրամադրվող պետական նպաստի չափը:

Հարկ է նշել, որ նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 000 դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 5693), 1-ին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 500 դրամ դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 000 դրամ դրամ,  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 000 դրամ դրամ (հաշմանդամության նպաստ ստացող շահառուների ընդամենը թիվը 01.01.2019թ. դրությամբ` 46975), կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 հազար  դրամ դրամ (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ` 11416): Երկու ծնողին կորցնելիս  կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափը մնացել է անփոփոխ` 80 000 դրամ։

Տեղեկացվում է, որ 25500 դրամը 2019 թվականի համար պարենային (ծայրահեղ) աղքատության գծի  կանխատեսվող ցուցանիշն է: Այսինքն, ձեռնարկված միջոցառումը նպատակ ունի ապահովել պարենային (ծայրահեղ) աղքատության գծին հավասար պետական աջակցության տրամադրումն այն անձանց, ովքեր ունեն ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստանալու իրավունք: Այսպիսով խնդիրը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ ստացող անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է:

 

Օրենսդրական փոփոխությունից հետո 2019 թվականի հունվարի 1-ից կավելանան նաև աշխատանքային կենսաթոշակների չափերը

 

2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում Կառավարությունը հավանության արժանացրեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով:

Կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու նպատակով,  որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ, նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։

Այսինքն, օրենքով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որից ցածր աշխատանքային և զինվորական կենսաթոշակները լինել չեն կարող:

 

Օրենքն ընդունվելու դեպքում կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից:

Նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ:

Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ միասին: Օրինակ` եթե վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18000 դրամ և նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել 2019 թվականի մարտ ամսին, ապա ապրիլ ամսվա 25500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22500 դրամը ((25000-18000)x3 ամիս):

 

Տեղեկացվում է, որ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում 2019 թվականի հունվարի 1-ից 25500 դրամ են դարձել`

ա) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը` նախկին 18000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ`2598).

 

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամի փոխարեն (շահառուների թիվը 01.01.2019թ. դրությամբ`186): Այս դեպքում երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ` 80000 դրամ):

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)