Armenian

29.12.2017

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ

ընդունեք իմ ջերմագին շնորահավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ամանորն ազդարարում է նոր իղձերի ու սպասումների մեկնարկ: Թող 2018 թվականը բոլորիս համար լինի նվիրական երազանքների իրագործման տարի:

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ, երջանկություն, բարօրություն Ձեր ընտանիքներին և թող որ Ամանորի բարի տրամադրությունը ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում, իսկ ձեր օջախներում միշտ ջերմություն, սեր ու համերաշխություն տիրի:


 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)