Armenian

 
      

10.10.2018

 

                          Մամլո հաղորդագրություն 
 

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

Աշխատանքային քննարկումներ Սոցիալական ապահովության ծառայությունում

 

Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար կազմը շարունակական հետևողականություն դրսևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակական բարելավման ուղղությամբ, ս. թ. հոկտեմբերի 9-10-ը աշխատանքային հանդիպում-քննարկումներ կազմակերպեց Ծառայության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային քննարկումների օրակարգում ընդգրկված էր ինչպես Ծառայության գործառույթների շրջանակում իրականացվող գործընթացների ընդհանուր ընթացակարգերի, այնպես էլ առանձին քաղաքացիների կենսաթոշակային և նպաստի իրավունքի իրացման դեպքերով գործերի քննարկում և պարզաբանում:

Զեկույցներով հանդես եկան Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հարց ու պատասխանի ընթացքում հիմնական մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան գործնականում առաջացած խնդրահարույց հարցերն ուղղել Ծառայության պետի տեղակալներին, միաժամանակ առաջարկություններ հնչեցին՝ առաջիկայում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու համար:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)