Armenian

                    

28.09.2018

 

                          Մամլո հաղորդագրություն   
 

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

«Էլեկտրոնային ծառայություններ և Էլեկտրոնային համակարգեր

սոցիալական ապահովության ոլորտում» խորագրով

միջազգային համաժողովը Հայաստանում

2018թ. սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի Հանրապետությունում Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվեց 5-րդ (հոբելյանական) միջազգային համաժողովը՝ <<Էլեկտրոնային ծառայություններ և Էլեկտրոնային համակարգեր սոցիալական ապահովության ոլորտում>> խորագրով:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ծառայության պետ Ա. Բոշյանը և Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի նախագահ Եվ. Ամետովը: Ծառայության պետը ներկայացրեց Հայաստանի սոցիալական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների առկա ձեռքբերումները, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված միջոցառումները: Քննարկումների ընթացքում նշվեց, որ այս ոլորտը Հայաստանում բավականին առաջընթաց է գրանցել վերջին տարիներին:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ և Բալթյան երկրների կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների տեղեկատվական և էլեկտրոնային աշխատանքների առաջընթացները: Ասոցիացիայի անդամ պետությունների ներկայացուցիչները համաժողովի ընթացքում զեկույցներով ներկայացրեցին նաև իրենց երկրներում իրականացվող և առաջիկայում կատարվելիք աշխատանքների մասին:

Համաժողովի նախատեսված օրակարգով անդրադարձ եղավ Հայաստանի և Մոլդովայի Հանրապետություններում ընթացող՝ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացին, փորձի փոխանակման նպատակով  աշխատանքային քննարկում ծավալվեց:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ մասնակիցները ևս մեկ անգամ կարևորեցին Ասոցիացիայի կողմից իրականացվող աշխատանքները, որոնց արդյունքում անդամ պետությունների համապատասխան կառույցները հնարավորություն ունեն պարբերաբար միմյանց միջև տեղեկատվություն փոխանակելու, տեղեկանալու գործընկեր կազմակերպությունների երկրների կենսաթոշակային ոլորտում տեղի ունեցող գործընթացներին։

Նշենք, որ Ծառայության՝ միջազգային այս կառույցի հետ, համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 1992 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդն ընդամենը մեկ տարվա պատմություն ուներ, և որպես հիմնադիր անդամ, անդամակցել է Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիային:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)