Armenian

          

28.06.2018

 

                        Մամլո հաղորդագրություն

                                    

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

ՍԱԾ պետի ուղերձը համակարգի ծառայողներին


Հարգելի գործընկերներ,

Ձեզանից շատերին այս օրերին անձամբ եմ հանդիպել, լսել և քննարկել ենք  ոլորտում առկա խնդիրները, ներկայացրել եք ձեր կատարած աշխատանքները: Այս ընթացքում նկատել եմ պարկեշտ և հմուտ մասնագետների, նվիրված և ծառայության  առաքելությունը գիտակցող ծառայողների, բայց նաև արձանագրել եմ բացթողումներ և թերացումներ: Շուտով կհանդիպեմ նաև մեր մյուս գործընկերներին, ում դեռ չեմ հասցրել ծանոթանալ, հանդիպումները կլինեն թե մարզային այցելությունների ձևաչափով, թե ծառայությունում խորհրդակցությունների և քննարկումների ձևաչափով: 

 Որպես ծառայության պետ  ձեզանից ակնկալում եմ  բարեխղճորեն կատարել ձեզ վրա դրված պարտականությունները: Ծառայության յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի, որ ծառայությունը պարտավորվածություն ունի մեր շահառուների հանդեպ: Մեր գերնպատակը պետք է լինի ծառայությունում կատարել որակական բարեփոխումներ, որի վերջնաարդյունքը պետք է լինի ծառայության հանդեպ մեր շահառուների վստահության ամրապնդումը, աշխատակիցների կողմից իրենց առաքելության կարևորության գիտակցումը և պետություն-քաղաքացի հարաբերությունների պարզությունն ու թափանցիկությունը:

 

Հարգանքով ՝ ՍԱԾ պետ Ա.Բոշյան

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)