Armenian

     

03.05.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

03.05.2018

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ


Լրատվամիջոցների հարգելի´ ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության համար արժանապատիվ պայմաններ ստեղծելն իրենից ենթադրում է մեծ պատասխանատվություն և պետք է մշտապես օգտվել այդ ազատությունից և գործածել այն ի շահ հասարակության: Համոզված եմ, որ լրատվամիջոցների այն բազմազանությունը, որ առկա են մեզանում շարունակելու են արժանապատվորեն գնահատել խոսքի ազատության սահմաններն ու հնարավորությունները՝ առաջնորդվելով բացառապես ճշմարտության առաջնայնությամբ և համամարդկային արժեքներով:

Շնորհակալություն եմ հայտնում նաև այն լրագրողներին ովքեր ջանասիրաբար լուսաբանում են սոցիալական ոլորտն ու հնարավորություն են ընձեռում իրենց օբյեկտիվ հրապարակումներով վերհանել ոլորտում առկա խնդիրները:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, առողջություն, խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն:

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)