Armenian

                               

13.03.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

Հովհաննես Սահակյանը շնորհավորել է Գինեսի գրքի ռեկորդակիր 99-ամյա Մարիա Տոնոյանին՝ տոնական միամսյակի կապակցությամբ


ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը մարտի 13-ին այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա Մարիա Տոնոյանին, տոնական միամսյակի կապակցությամբ:

Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է:  Նա 80 տարի դասավանդում է հարմոնիա առարկան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում: Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ  փոխանցել է իր աշակերտներին:

Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության  համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ և գնահատել գեղեցիկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

 

Հովհաննես Սահակյանը շնորհավորել է Գինեսի գրքի ռեկորդակիր 99-ամյա Մարիա Տոնոյանին՝ տոնական միամսյակի կապակցությամբ

 

  

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)