Armenian

                       

15.05.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

15.05.2018

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ


Սիրելի ծնողներ, տատիկներ ու պապիկներ, քույրեր և եղբայրներ, որդիներ և դուստրեր,

Շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:

Ամուր ընտանիքը մեր պետության հիմնասյունն է, և այս լուսավոր տոնը վերստին հաստատում և ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում՝ սեր հայրենիքի և հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն ու սրտաբացություն:

Այս ջերմ տոնի առթիվ ևս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս և առանձնահատուկ մաղթանքներ եմ ուզում հղել բազմանդամ ընտանիքներին և այն ընտանքիներին, որտեղ ջերմության ու հոգատարության մթնոլորտում մեծանում են որդեգրված երեխաները:

Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հավատ ապագայի հանդեպ: Թող բոլոր ընտանիքներում իշխի սերն ու համերաշխությունը:

 

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)