Armenian

                      

01.06.2018

 

                          Մամլո հաղորդագրություն
     

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

           

01.06.2018

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ և ծնողներ

ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Յուրաքանչյուր երեխայի ծնունդով ավելի է ամրապնդվում կայուն ընտանիքի հիմքը, ավելի տեսանելի դառնում նրա ապագան և այդ ընտանիքում ավելանում է սերն ու ջերմությունը:

Ամեն երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա և հենց այդ երեխաների ճակատագրերը հայրենիքի ճակատագրի մի մասնիկն են:

Երեխաներն են վաղվա առողջ հասարակության գրավականը, ուրեմն բոլորս պատասխանատվություն ունենք նրանց մեջ սերմանելու բարին, արժանապատվության զգացումն ու գեղեցիկը:

Կրկին անգամ շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` բարեմաղթանքներս եմ հղում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մեր փոքրիկ հայրենակիցներին: Թող խաղաղությունն ու հաջողությունը ուղեկցեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)