Armenian

                                             
                

11.02.2019

 

                          Մամլո հաղորդագրություն
                

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020

Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է քաղաքացիներին

 

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների  բարելավման նկատառումներից ելնելով՝ վերջիններիս կողմից Սոցիալական ապահովության ծառայություն ուղղված առաջարկություններին, առողջ քննադատություններին, ինչպես նաև բողոքներին Ծառայությունը մշտապես անհրաժեշտ հետևողականություն է դրսևորում և պատրաստակամ է յուրաքանչյուր բարձրացված խնդիր քննության առնել: Սակայն վերջին շրջանում ստացված բողոք-նամակների ուսումնասիրությունների արդյունքում պարզվում են, որ բարձրացված հարցերը մոտավոր ձևակերպումներով են, կամ անանուն նամակներ են, կամ առանց դեպքը նույնականացնելու տվյալների: Ստացվում է հնչեղություն ունեցած դիմում-բողոք՝ առանց բավարար տվյալների: Ըստ էության բողոքները չհիմնավորված բնույթ են կրում և ոչ հասցեական վիրավորանքներ, անհարգալից դիմելաձև ծառայողներին: Ծառայության տարածքային ստորաբաժանումներում նույնիսկ արձանագրվել են քաղաքացիների կողմից աշխատակիցներին ուղղված սպառնալիքներ, հոխորտանքներ՝ ի պատասխան անձանց բարձրացրած հարցերին տրված պարզաբանումների:

Հարգելի քաղաքացիներ,

Սոցիալական ապահովության ծառայությունը կրկին հաստատում է, որ հետևողական է լինելու բարձրացված յուրաքանչյուր հարցի, սակայն հորդորում ենք և խնդրում՝

Ծառայության ստորաբաժանումներ այցելելիս ճշտեք ձեզ սպասարկող աշխատողի անունը,  առաջարկությունը, բողոքը, դժգոհությունը ձևակերպելիս ներկայացրեք հիմնավոր տվյալներ՝ մասնավորապես, նշեք շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում վերաբերում է հարցը, ծառայողի անունը, ստորաբաժանման անվանումը, որտեղ այցելել եք:

Եվս մեկ անգամ խնդրում ենք՝ զերծ մնալ անհասցե բողոքներ հնչեցնելուց: Հարցի հասցեական ներկայացումը կարագացնի Ծառայության արձագանքը և զերծ կպահի անարդյունավետ աշխատանքից:

 

Հարգանքով՝ ՍԱԾ

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)