Armenian

      
                   

01.11.2018

 

                          Մամլո հաղորդագրություն
                

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

Փոփոխություններ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու ուղղություններում


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում:

Որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 դրամի չափով ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով:

Ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի փոխանցելու համար, ինչպես ներկայումս, ծնողը պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը: Մեկ անգամ դիմելով բանկ` հնարավոր է բանկին տալ հանձնարարական՝ հետագա ամիսներին ևս վճարումներ կատարելու համար:

Հիշեցնենք նաև, որ մինչև կարգի փոփոխությունը ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի հնարավոր էր փոխանցել երեխայի 1 տարին լրանալուց հետո, սակայն ամսական առավելագույնը 25000 ՀՀ դրամի չափով:


 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)