Armenian

                           
                 

18.12.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020

Հարգելի շահառուներ,

Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում է պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին Ծառայության շահառուների անվճար հիմունքներով ներկա լինելու ծրագիրը, որի մասին տեղեկություններ այսուհետ կարող եք ստանալ նաև Ծառայության պաշտոնական կայքի միջոցով:

Առաջիկա միջոցառումների ցանկը.

ս.թ. դեկտեմբերի 19 - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Կարինե» օպերետ

(Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ 10 տոմս,

Էրեբունի-Նուբարաշեն սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ 11 տոմս,

Կենտրոն-2 սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ 4 տոմս),

ս.թ. դեկտեմբերի 21 - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Չիպոլինո» բալետ

(Էրեբունի-Նուբարաշեն սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ 5 տոմս,

Կենտրոն-2 սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ 15 տոմս,

Ծառայության քաղաքացիների ընդունելության բաժին՝ 5 տոմս):

 

Հարգանքով՝ Սոցիալական ապահովության ծառայություն

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)