Armenian

                           
                 

12.11.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

Մշակութային ծրագրեր Սոցիալական ապահովության ծառայության

 շահառուների համար

 

 

Հարգելի շահառուներ,

Ինչպես տեղեկացել եք Աշխատանքի և սոցիալական հարցերի և Մշակույթի նախարարների հաստատած հուշագրով մեկնարկել է պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին Սոցիալական ապահովության ծառայության շահառուների անվճար հիմունքներով ներկա լինելու ծրագիրը:

Ծրագրի իրականացման նպատակով ս.թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում նախատեսված և Ծառայությանը տրամադրված մշակութային միջոցառումների տոմսերը ստանալու համար ս.թ. նոյեմբերի 13-ից շահառուներն անձը հաստատող փաստաթղթով և կենսաթոշակի վկայագրով կարող են մոտենալ Ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումներ և ստանալ միջոցառման տոմսը (մարզերում անցկացվող միջոցառումների մասին Ծառայությունը կտեղեկացնի լրացուցիչ հաղորդագրությամբ):

Ելնելով յուրաքանչյուր միջոցառման համար հատկացված տոմսերի սահմանափակ քանակից և հնարավոր շատ թվաքանակով շահառուների ընդգրկվածություն ապահովելու նպատակով՝ յուրաքանչյուր շահառուի տրամադրվում է մեկ միջոցառման մեկ տոմս: Անհրաժեշտ է միջոցառման վայրում տոմսի հետ ներկայացնել նաև կենսաթոշակի վկայականը:

 

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ            Ա. ԲՈՇՅԱՆ

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)