Armenian

28.12.2018

Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

 2018 թվականը խորհրդանշական ու շրջադարձային տարի էր մեր երկրի համար: Անցնող տարում Հայաստանի Հանրապետությունում նոր իրականություն կերտվեց, որը ձեռքբերումները գնահատելու ու մեր հետագա անելիքները նախանշելու սկիզբ դարձավ: Վստահ եմ, որ առաջիկա տարիները մեր երկրի համար ևս լինելու են նվաճումների և լուրջ առաջընթացի տարիներ:

Ամանորն ու Սուրբ ծնունդն ընտանեկան տոներ են: Մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն, անսահման սեր Ձեզ և Ձեր ընտանիքներին:  Թող ձեր օջախներում մշտապես պահպանվեն հայկական ավանդույթների ու արժեքների արմատները, որով հարատևել է մեր ազգը:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորելով գալիք տոների առթիվ` բոլորիդ մաղթում եմ ամենանվիրական ցանկությունների իրականացում, արժանավայել բարեկեցություն, մեր երկրի սահմաններին՝ խաղաղություն:

Թող գալիք տարվա ձեռքբերումները լինեն ի շահ մեր պետականության ամրապնդման և համազգային նպատակների իրականացման:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝         Ա. ԲՈՇՅԱՆ

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)