Armenian

                           
                 

04.11.2018

 

                          Մամլո հաղորդագրություն

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Ծառայության պետի օգնական՝ Գրիշա Կոստանյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա. ԲՈՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

 

Հարգելի գործընկերներ,

2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր:

Սոցիալական աշխատանքը հասարակության մի խմբի գործունեությունն է ուղղված օգնության կարիք ունեցող մյուս խմբին, իսկ սոցիալական աշխատողի գործունեության հիմնական առաքելությունն է օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին:

Սիրելի՜ սոցիալական աշխատողներ, սիրով շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ, և ցանկանում, որպեսզի բարությունը, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցները:

Համոզված եմ, որ սոցիալական աշխատողի արժանապատիվ աշխատանքով, մասնագիտական բարձր որակներով ու հոգատար համբերատարությամբ դուք աջակցում եք բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Վստահ եմ՝  կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ շահառուների բարօրության ու հասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման: 

Շնորհակալություն ձեր աշխատանքային նվիրումի, Ծառայության հաջողությունները կերտելու  և դժվարությունները հաղթահարելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և թող  որ մարդկանց նեցուկ լինելու, նրանց ապրումները կիսելու ձեր կարողությունը  երբեք չլքի ձեզ:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ         Ա. ԲՈՇՅԱՆ

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)